Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ և ՊՆ նախարարներին

Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ և ՊՆ նախարարներին
08.11.2020 | 22:22

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Թուրքիայի ԱԳ և ՊՆ նախարարներ Մևլյութ Չավուշօղլուին և Հուլուսի Աքարին: Ալիևն այսօր հայտարարել է «Շուշին գրավելու» մասին, սակայն հայկական կողմը կտրականապես հերքում է նրա այդ պնդումը և հայտնում է, որ մարտերը շարունակվում են:

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ